Հայագիտակ

Հայկական գորգի հմայքի գաղտնիքը․ «Հայագիտակ»

Հայաստանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսում ներկայացված գորգերը եզակի են թե՛ իրենց գուներանգով (այստեղ առանձնակի աչք է շոյում հայկական որդան կարմիրը), թե՛ նախշազարդերի բազմազանությամբ, թե՛ խորհրդանիշերի իմաստայնությամբ։

Ազգագրագետ Արտակ Ասատրյանն ասում է. «Հայկական ինքնությունը հաստատող շատ բաներ ունենք, բայց դրանցից ամենակարևորն ինձ համար գորգն է»։

Հազարամյակներից եկող նախշերից յուրաքանչյուրը իր իմաստն ունի, և դարերի ընթացքում չեն փոխվել ո՛չ գորգերի կոմպոզիցիան, ո՛չ գործելու տեխնիկան։

Այսօր Հայաստանում գտնվող բազմաթիվ օտարերկրացիների համար գորգի ցուցահանդեսն իսկական հայտնություն կլինի, մանավանդ, որ ցուցադրվում են նաև պեղումներից Արենիի քարայրում գտնված հին եղեգե գորգը և նախնադարյան գորգագործական իրեր։

Back to top button