ԿարևորՀասարակություն

Կործանված ինքնաթիռն արտասահմանյան է, անձնակազմը` նույնպես. Sky Club

Sky Club-ի հիմնադիր Արմեն Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում մանրամասներ է հայտնել այսօր կործանված ինքնաթիռի մասին։ Ըստ նրա՝ ինքնաթիռը արտասահմանյան է եղել, անձնակազմը՝ նույնպես։

Այն թռչում էր Չեխիայից Ռուսաստան, վայրէջք էր կատարել Հայաստանում՝ անձնակազմը փոխելու նպատակով:

Ամենայն հավանականությամբ, պատճառը եղանակային վատ պայմաններն էին՝ գրել է Արմեն Սարգսյանը։

Back to top button