Հատվող եթեր

Զարդարվեստի ուսումնարանը՝ արվեստի հետ հանդիպման վայր․ «Հատվող եթեր»

Հնագույն ժամանակներից ի վեր մարդիկ նկատել են մետաղների բացառիկ հատկութունները, և դրանց օգտագործումը մարդկության պատմության մեջ դարձավ խոշոր նվաճում։ Իրենց իդեալական հատկությունների շնորհիվ մետաղները ծառայեցին մարդուն, իսկ գեղարվեստական մշակման և փորագրման արդյունքում ժողովրդական արհեստների վարպետների հմուտ ձեռքերում վերածվեցին արվեստի գործերի։

Արվեստի հետ մի յուրահատուկ հանդիպման վայր է Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանը, կրթօջախ, ուր ծավալվում է արդյունավետ և արգասաբեր գործունեություն:

Ազգային արվեստներ և արհեստներ՝ փայտի, մետաղի գեղարվեստական փորագրություն, մանրանկարչություն, գեղարվեստական ձևավորման աշխատանքներ, դիզայն, ոսկերչություն, ասեղնագործություն, գոբելենագործություն. զարդարվեստն իր ողջ բազմազանությամբ և գեղեցկությամբ:

Տեխնիկական բարձր վարպետությամբ օժտված փորձառու և հմուտ դասավանդողների, սերնդեսերունդ փոխանցվող մասնագիտական հմտությունների և գաղտնիքների, մեծ աշխատանքի և ջանասիրության արդյունքում սաները ձեռք են բերում յուրահատուկ մասնագիտություններ, ինքնատիպ, գեղարվեստական մտածողություն, բարձր ճաշակ, ստեղծագործ, արարող միտք՝ մեր մշակութային գանձարանը հարստացնելով բարձրարվեստ ստեղծագործություններով:

Զրույց Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի տնօրեն Լուսինե Բարսեղյանի հետ:

Back to top button