ԿարևորՍպորտ

Ալբերտ Ազարյանի կիսանդրին՝ Երևանում

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանի կիսանդրին:

«Շատ քչերին է բախտ վիճակվել կենդանության օրոք ներկա գտնվել իր արձանի բացմանը: Դուք այդ իրավունքը վաստակել եք և արժանի եք այս մեծարանքին: Մաղթում եմ, որ դեռ երկար տարիներ՝ առավոտյան մարզման գալիս, հայացք նետեք Ձեր կիսանդրուն և հասկանաք, որ Դուք մեր հպարտությունն եք»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Լեգենդար Ալբերտ Ազարյանն էլ խոստովանել է՝ իր համար սա կարևոր և նշանակալի իրադարձություն էր. «Իհարկե, հավանել եմ արձանը: Իմ հոգում սա մեծ իրողություն է: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք իրականացրել են այս նախաձեռնությունը: Ես մշտապես զգացել եմ ձեր սերն ու հարգանքը»:

T

Կենդանի լեգենդ Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ կիսանդրու հեղինակը քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Գերասիմ Շահվերդյանն է:

Back to top button