ԿարևորՔաղաքական

Հայաստան-Ադրբեջան երկխոսության մեջ Վրաստանի միջնորդական դերը` Ղարիբաշվիլի-Ռիքեր օրակարգում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային ընթրիքի ձևաչափով հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:

Հանդիպմանը Ղարիբաշվիլին և Ռիքերը խոսել են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Վրաստանի ռազմավարական գործընկերության կարևորության մասին։

«Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին և Հայաստան-Ադրբեջան երկխոսության մեջ Վրաստանի միջնորդական դերին: Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ բանակցությունները միակ և կարևոր միջոցն են ցանկացած հակամարտությունը լուծելու և առաջ շարժվելու համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ռիքերը աշխատանքային այցով մեկնել էր Ադրբեջան, հանդիպել այդ երկրի նախագահի և ԱԳ նախարարի հետ: Նա տեղեկացրել է, որ Բաքու և Թբիլիսի այցերից հետո կժամանի նաև Հայաստան:

Back to top button