ԿարևորՔաղաքական

Հայաստանը շարունակում է ձգտել ավելի ժողովրդավարական և ապահով ապագայի․ Լին Թրեյսի

Հայաստանին չի գոհացնում Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկա վիճակը, և Վաշինգտոնը, օգտվելով դրանից, «կարևոր բանակցություններ» է վարում Երևանի հետ։ ՏԱՍՍ-ի փախանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին։

«Հայերն ինձ ասում են, որ քանի որ չեն ցանկանում վերադառնալ անցյալ, կոռումպացված առաջնորդներին, նրանք ցանկանում են ավելի պայծառ ապագա գտնել: Կրկին անդրադառնալով Ռուսաստանի թեմային, կարծում եմ, խնդիրը սա է, և հայերը սա են ասում. նրանք տեսնում են, որ Ռուսաստանի հետ իրենց նախկին և ներկայիս հարաբերությունները չեն բավարարում Հայաստանի այսօրվա կարիքները։ Կարծում եմ՝ մենք՝ ԱՄՆ-ն և Հայաստանը, այժմ գտնվում ենք հաջորդ փուլում. մենք մի քանի շատ կարևոր բանակցություններ ենք վարում նրա վերաբերյալ, թե ինչպես մենք կարող ենք օգնել Հայաստանին, որը, իմ կարծիքով, շարունակում է ձգտել ավելի ժողովրդավարական և ապահով ապագայի»,- ասել է Թրեյսին։

«Ես կասեմ, որ կան նաև բազմաթիվ անվտանգության մարտահրավերներ, որոնցում Ռուսաստանը դեր է խաղում, և որոնց մենք պետք է ուշադրություն դարձնենք»,- հավելել է ամերիկացի դիվանագետը։

Նա ելույթ է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև լսումների ժամանակ, որոնք նվիրված էին նրա թեկնածության քննարկմանը: Մինչ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրվելը, նա նույն պաշտոնն էր զբաղեցնում Երևանում։

Back to top button