ԿարևորՄիջազգային

Ֆրանսիական բագետը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Ֆրանսիական բագետը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այս որոշումն ընդունվել է Մարոկկոյում ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի 17-րդ նիստում:

«Նորույթ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ բագետի արտադրության փորձն ու մշակույթը. շնորհավորում եմ Ֆրանսիային», — ասվում է հաղորդագրության մեջ։

Դրա ընդգրկումը «տոնում է ֆրանսիական կենսակերպը», ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Օդրի Ասուլեն՝ հավելելով. «Բագետը ամենօրյա ծիսակարգ է, ճաշի կառուցվածքային տարր, որը հոմանիշ է կիսվելու և ուրախության հետ: Կարևոր է, որ այս հմտություններն ու սոցիալական սովորությունները շարունակեն գոյություն ունենալ ապագայում», — ասել է նա:

2014 թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում էր կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը:

«Հայկական ավանդական հացը` լավաշը, հայկական խոհանոցի անբաժանելի մասն է: Դրա պատրաստումը պահանջում է մեծ ջանքեր, համապատասխան գործողոթյուններ ու հատուկ հմտություններ, ամրապնդում է ընտանեկան կապերը, համայնքային և սոցիալական հարաբերությունները: Լավաշ պատրաստելու համար կանայք հավաքվում են միասին, տղամարդիկ ևս մասնակցում են այդ գործընթացին` ստեղծելով պայմաններ ու գործիքներ լավաշը պատրաստելու համար: Լավաշով սովորաբար փաթաթում են տեղական տիպի պանիրը, բանջարեղենն ու միսը: Ըստ ավանդության` լավաշը հարսանիքի ժամանակ գցում են նորապսակների ուսերին, որպեսզի նրանք բարեկեցիկ ապրեն»,-ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդագրության մեջ: 

Back to top button