Հաջողության նոտա

Միակ մնայուն բանը փոփոխությունն է․ «Հաջողության նոտա»

Նա ինքն իրեն անդադար բացահայտում է, վստահ է՝ անկեղծությունն է բերում հաջողություն: Կարծում է` պետք չէ վախենալ քանդելուց, ավերելուց, ավերման էներգիան կարևոր է։ «Եթե ինչ–որ բան իր տեղում չէ, կամ սպառվել է, պետք է դա քանդել ու ստեղծել նորը, այդ նորն էլ անհրաժեշտ է պահպանել:

Պետք չէ կառչել անիմաստ երևույթներից, պետք է չվախենալ փոփոխություններից, պետք է բաց թողնել այն, ինչ պետք չէ», – ասում է կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը։

Ըստ նրա՝ մեր հիմնական խնդիրներից մեկը հարմարավետությունն է։ «Հաճախ փոփոխությունը անհարմարավետություն է, բայց դա անհրաժեշտ է, դրան պետք է պատրաստ լինել», – նշում է փորձագետը։ Կարևորում է անցյալի, ներկայի ու ապագայի «համաժամանակեցումը»։

Համոզված է, որ բոլոր խնդիրների լուծումը բացառապես կրթական դաշտում է: Եղել է բազմաթիվ երկրներում, բայց միշտ վերադարձել է, քանի որ կարծում է՝ Հայաստանն ամենաապահով վայրն է աշխարհում: Համոզված է, որ առանց Աստծո մարդը հեռու չի գնա:

Back to top button