ԿարևորՏնտեսական

Հայկական գինիները ներկայացվել են Գերմանիայի քաղաքներում

Նոյեմբերի 24-26-ին՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի և Wines of Armenia GmbH-ի հետ համատեղ, կազմակերպեցին «Գինու մշակույթը Հայաստանում. Նոյից մինչ այսօր» միջոցառումների շարքը Շտուտգարտում (նոյեմբերի 24), Քյոլնում (նոյեմբերի 25) և Բեռլինում (նոյեմբերի 26):



Միջոցառումների նպատակն էր՝ Գերմանիայի հայ համայնքին ներկայացնել հայկական գինեգործության հարուստ մշակույթը, ներկայում տեղի ունեցող վերածնունդը և գինեգործության ոլորտում իրականացվող ծրագրերը՝ մասնավորապես հայկական գինիների ուղիղ վաճառքի առցանց հարթակը և ԵՄ-ում գործող գինիների միասնական պահեստը:

Միջոցառումների ընթացքում ներկայացվեցին հայկական գինեգործությունն ու գինու մշակույթը՝ պրեզենտացիայի և կարճ տեսահոլովակի միջոցով, ինչպես նաև հնչեցին երաժշտական կատարումներ: Այնուհետև տեղի ունեցավ հայկական գինիների համտես-վաճառք:
Միջոցառմանը մասնակցեցին Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, հայ և գերմանացի հոգևոր և գործարար համայնքի ներկայացուցիչներ:
Սույն տեղեկատվությունը տարածվում է միջոցառման կազմակերպիչների առաջարկով:

Back to top button