ԿարևորՍպորտ

Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ հանդիպումը սպասարկելու է կին մրցավար

ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Գերմանիայի հավաքականը կմրցի Կոստա Ռիկայի դեմ։ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ հանդիպումը կսպասարկի կին մրցավար։

ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունն արդեն հաստատել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը.

  • Գլխավոր մրցավար – Ստեֆանի Ֆրապար (Ֆրանսիա)
  • Եզրային մրցավարներ – Նեուզա Բեկ (Բրազիլիա), Քերեն Դիաս Մեդինա (Մեքսիկա)
  • Չորրորդ մրցավար – Սայիդ Մարտինես (Հոնդուրաս)
  • VAR համակարգի պատասխանատուներ – Ժերոմ Բրիսար (Ֆրանսիա), Դրյու Ֆիշեր (Կանադա)
  • VAR. «խաղից դուրս» իրավիճակի պատասխանատուներ – Քեթրին Նեյսբիթ (ԱՄՆ), Մասիմիլիանո Իրատի (Իտալիա)

38-ամյա մրցավարն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում սպասարկել է 13 հանդիպում` ցույց տալով 53 դեղին, 2 կարմիր քարտ։ Ֆրապարն այդ խաղերում նշանակել է նաև 6 11-մետրանոց։

Գերմանիա – Կոստա Ռիմա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Back to top button