ԿարևորՀասարակություն

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը

«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են: Մրցույթն անցկացվել է հինգ անվանակարգում՝ ռազմական գիտություններ, ֆիզիկամաթեմատիկական գիտություններ, գյուղատնտեսական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաններ: Ներկայացված 54 հայտերից հաղթող են ճանաչվել 5-ը, որոնցից յուրաքանչյուրն արժանացել է 500.000-ական դրամի:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Շնորհավորելով մասնակիցներին՝ Գևորգ Մանթաշյանը նշել է. «Այսօրինակ ծրագրերն օգնում են բացահայտել մեր կարողունակ ու գիտակ երիտասարդներին և հնարավորություն են տալիս նրանց դրսևորվելու և իրենց ներուժը ծառայեցնելու՝ ի նպաստ պետության զարգացման և առաջընթացի»:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և այլ հյուրեր, ներկայացուցիչներ մասնավոր հատվածից:

Գնահատող հանձնաժողովի փորձագետները նշել են, որ շատ գաղափարներ շարունակականություն ունենալու դեպքում, վստահաբար, հաջողություն կունենան և կծառայեն՝ ի նպաստ մեր տնտեսության զարգացմանը:

Back to top button