Հայագիտակ

Մատենադարանը նշում է իր երախտավորներից մեկի՝ Արտաշես Մաթևոսյանի 100-ամյակը․ «Հայագիտակ»

Նրան սիրով կոչում էին Արտյուշա կամ մեր Արտյուշան։ Կենսուրախ, կատակասեր ու բարի այս մարդու հետ շփվելիս երբեք չէիր ասի, որ կռվել է ֆաշիստների դեմ, գերի է ընկել, տառապել է նախ գերմանական, իսկ հետո` խորհրդային ճամբարներում։
Բայց նա գիտնական էր։ Գիտեր, որ դա իր կոչումն է։ Եվ հաղթահարեց ամեն ինչ։

Պատմական գիտությունների թեկնածու Արտաշես Մաթևոսյանն իր կյանքն ընդմիշտ կապեց Մատենադարանի և ձեռագիր մատյանների հետ:

30 000 մատյան ուսումնասիրեց՝ գրչության կենտրոնների քարտեզը կազմելու համար։ Կազմեց նաև ձեռագրատան Մայր ցուցակը։ Օրերս լույս տեսած նրա ուսումնասիրությունների գիրքը մի քանի գիտական գաղտնիք է բացահայտում։

Գրքի խմբագիր և կազմող պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանն ասում է. «Բացառիկ հետաքրքիր նյութ է Հեթում արքայի «Ճաշոց»-ին նվիրված 100–էջանոց հոդվածը»։

Գիրքը տպագրվել է գիտնականի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում։

Back to top button