ԿարևորԿյանքին ասել այո՛

Խրամատը քո փրկությունն է, նաև՝ գերեզմանը․ Անդրանիկ Դավթյան․ «Կյանքին ասել այո՛»

«Ութ տարեկան էի, բայց ֆիքսեցի՝ ֆագոտահարները քիչ են, աշխատանք գտնելը հեշտ կլինի»․ եթե փոքրիկ դաշնակահարի այս տրամաբանության մեջ ընկալելի էր դաշնամուրից ֆագոտ սահուն անցումը, ապա ֆագոտից դեպի զենք  անցումն ընկալելու համար պետք է հարուստ երևակայություն։ Անդրանիկ Դավթյանը ծնվել է 1992 թվականին Արարատի մարզի  Դարակերտ գյուղում։ 2013-ին ավարտել  է Երևանի կոնսերվատորիայի Ֆագոտի բաժինը։ Օպերային նվագախմբի երաժիշտ էր, երբ արվեստագետի իր կայնքում որոշեց կտրուկ փոփոխություններ անել։ Արդյունքում՝  ֆագոտը փոխարինեց զենքով։  2016-ին մեկնեց Մոսկվա, որտեղ  ակտիվորեն զբաղվում էր ռազմական խաղերով (Strikeball): 2019-ին վերադարձավ  Հայաստան։

ՈՄԱ կամավորական գումարտակի կազմում մասնակցել է 44-օրյա պատերազին։ Թեև զենքին արդեն  տիրապետում էր, բայց  այդ օրերին հասկացավ, որ պատերազմել սովորում են հենց պատերազմի դաշտում, որտեղ, նրա խոսքով, խրամատը քո փրկությունն է, նաև՝ գերեզմանը։ Պատերազմից հետո , համապատասխան վերապատրաստում անցնելով, Ոստիկանությունում ծառայության իրականացման մարտավարություն է դասավանդում ։ «Ազատազէն» հրաձգարանում հրահանգիչ է։ «Յուրաքանչյուրի հետ  աշխատելով ես հաջորդ պատերազմում ողջ մնալու շանսերն եմ բարձրացնում»,-ասում է Անդրանիկը։

Back to top button