ԿարևորՀասարակություն

Արցախի վտանգված ժառանգությունը․ ցուցահանդես Եվրախորհրդարանում

Նոյեմբերի 28-ին Եվրոպական խորհրդարանի անդամ Նատալի Լուազոյի բարձր հովանու ներքո տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ — վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։

Ելույթներով հանդես են եկել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, Բելգիայում ՀՀ դեսպան/ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը և ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը։

Մինչև դեկտեմբերի 1-ը Եվրոպական խորհրդարանում ցուցադրվելու են դեսպան Վահե Գաբրիելյանի լուսանկարները:

Back to top button