ԿարևորՀասարակություն
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ


Այսօր՝ նոյեմբերի 29-ին, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում»,-գրել է նա: