ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է դպրոցականը վնասում կանգառը

Չարենցավանի համայնքապետարանը ֆեյսբուքի էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է դպրոցական տղան կոտրում կանգառը, ապա ծնողի հետ հեռանում։

«Այս տեսախցիկը ֆիքսել է 3-րդ դպրոցի հարակից կանգառի կոտրման պահը։ Աշակերտը մի քանի անգամ հարվածում է կանգառին՝ մինչև ջարդելը, հետո՝ ծնողի հետ հեռանում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ համայնքապետարանն այսուհետ այլ գործելակերպ է որդեգրելու։

«Երկուշաբթի մենք կդիմենք ոստիկանություն և կպահանջենք մեղավորներին փոխհատուցել համայնքային գույքին դիտավորյալ հասցված վնասը։ Մեծ, թե փոքր՝ մենք պատասխանատու ենք մեր համայնքի բարեկեցության համար»,-ասված է գրառման մեջ։

Back to top button