ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ-ը Հայաստանին աջակցելու միջոցառումներ է առաջարկել․ Զաս

ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Իրավիճակը հեշտ չէ, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Այնտեղ գրեթե ամեն օր բախումներ են տեղի ունենում։ Ընդհանրապես, միջոցառումների փաթեթը, որը ՀԱՊԿ-ն առաջարկում է որպես օգնություն Հայաստանին, և տարբեր միջոցառումներ՝ թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական, այդ թվում՝ առաքելություն ուղարկել սահման, որտեղ իրատեսորեն կգնահատի իրավիճակը, ստացել է բոլոր անդամ-պետությունների ընդհանուր աջակցությունը»,- ասել է Զասը:

Ստանիսլավ Զասը նշել է, որ ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովում հատուկ ուշադրություն է դարձվել իրավիճակին, որը ձևավորվում է ինչպես գլոբալ մակարդակում, այնպես էլ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում՝ Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնականում Ասիայում։

«Եթե ընդհանուր առմամբ գնահատենք իրավիճակը կովկասյան տարածաշրջանում, ապա այժմ այնտեղ ձևավորվող միտումները զգուշավոր լավատեսություն են ներշնչում։ Բոլոր մասնակիցներն ունեն տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակ՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, գոյություն ունեցող սահմանների օրինական գրանցում, տրանսպորտային կապերի ապաշրջափակում։ Տարածաշրջանի երկրները գնում են այս ճանապարհով, և սա շատ լավ է»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Back to top button