Քաղաքական

Հայաստանի նախագահն Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է Ալբանիայի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգային Ալբանիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի և հետևողական աշխատանքի շնորհիվ Հայաստանի և Ալբանիայի միջև առկա ներուժն իր նպաստը կբերի հայ-ալբանական միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ալբանիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Back to top button