ԿարևորՀասարակություն

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Հակառակորդի կողմից այսօր՝ նոյեմբերի 28-ին, հրադադարի խախտման հետևանքով վիրավորված Պաշտպանության բանակի երկու զինծառայողների վիճակը բավարար է, հայտնել է Արցախի Հանրապետության առողջապահությաննախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Օհանջանյանը։

«Այժմ նրանք տեղափոխվում են հոսպիտալ»,- նշեց Օհանջանյանը։

Ավելի վաղ Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել,
որ նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է
հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։

Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են
ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։ Հրադադարի խախտման մասին
հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Back to top button