ԿարևորՀասարակություն
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 13 հայ զինծառայողի մարմին


Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին, հայտնում են ՀՀ ՊՆ–ից։
Հոկտեմբերի 14–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվը գերազանցել է 210-ը: Երեք խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը՝ անհետ կորել։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, իսկ անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։