Հատուկ նախագիծ

Թխել չկա՛. հարգե՛ք մշակութային իրավունքները․ «Հատուկ նախագիծ»

Մի դարում, երբ հեծանիվ հորինելը այնքան անհնար է դարձել, որ հաճախ որևէ արվեստի գործի կրկնօրինակումը կամ սլենգով՝ թխելը, անվանում են ոգեշչնվել, դժվար է խոսել մշակութային իրավունքից:

Թվում է, թե դե ֆակտո մշակութային իրավուքները պարզ են, բայց որտեղ են դրանք դե յուրե ամրագրվում ու օրենքի ուժ ստանում:

Ինչպես ամեն մարդ ունի կյանքի, ազատության, կրթության իրավունք, այնպես էլ անհատներս ունենք մշակութային իրավունքներ: Հաճախ, ինքներս էլ չհասկանալով, խախտում ենք այլոց իրավունքները կամ թույլ ենք տալիս, որ մեր մշակութային իրավունքը խախտեն:

Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիան այս առիթով կազմակերպել էր Թխած հանդես ցուցահանդեսը, որի ընթացքում 10 արվեստագետներ վիզուալ պատկերների միջոցով բարձրաձայնել էին մշակութային իրավունքների մասին: Լաբը նաև գիրք է հրատարակել համանուն վերնագրով, որը միայն առաջին հայացքից է թվում ձեռնարկ արվեստագետների համար, իրականում այն վերաբերում է բոլորիս:

Back to top button