ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի ՊՆ օրվա ընթացքում տարածում է երկրորդ բացարձակ սուտ հաղորդագրությունը. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ օրվա ընթացքում տարածում է երկրորդ բացարձակ սուտ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ի ժամը 11։30 -16:20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Հաղորդագրությունը Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Back to top button