ԿարևորՀասարակություն
Ինչ իրավիճակ է Լարսում այսօր
Ինչ իրավիճակ է Լարսում այսօր․ անցնող շաբաթվա ընթացքում լուրեր էին հասնում, որ Լարս տանող ճանապարհին՝ Թբիլիսիի մատույցներում արդեն, հայ բեռնատարների վարորդները թափում են փչածած ապրանքը՝ հայկական միրգն ու բանջարեղենը։
Տեղեկություններ էին նաև, թե Վրաստանում առանց հերթի են անցնում ադրբեջանական և թուրքական մեքենաները։
Այսօր թեև շաբաթներով Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին արգելափակված մեքենաները շարժվել են, այդուհանդերձ Վրաստանի տարածքում՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին, հազարավոր մեքենաներ դեռևս մնում են արգելափակված։