Հայկական հարց

Թուրքիզմը երիտթուրքերը դարձրեցին պետական գաղափարախոսություն․ «Հայկական հարց»

Իթթիհատականների ֆինանսավորմամբ 1911-ին հիմնված «Թուրքական հայրենիք» պարբերականին թղթակցում էին երիտթուրք հայտնի գործիչներ ու մտավորականներ։

Այն քարոզում էր, որ Աստծո կողմից տրված շնորհով թուրքը իշխելու համար ստեղծված ռասսա էր։ 1913-ից հետո տեղի է ունենում «Միություն և առաջադիմություն» կուսակցության և պետական ապարատի լիակատար սերտաճում, ինչը խիստ վտանգավոր էր Օսմանյան կայսրության մնացած ժողովուրդների համար։

Գոյություն չուներ ընդդիմություն։ Երիտթուրքերն սկսում են բռնի մեթոդներով իրականացնել երկիրը տնտեսապես, քաղաքականապես, ժողովրդագրորեն թուրքացնելու իրենց ծրագիրը։

Թուրքիզմը դառնում է պետության գաղափարախոսություն։ Ով այն չէր ընդունում, հայտարարվում էր հայրենիքի դավաճան։

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը։ «Երիտթուրքերը և Հայկական հարցը»՝ մաս 3-րդ։

Back to top button