ԿարևորՔաղաքական

Պուտինը ԱԽ նիստում անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Վերջերս, ինչպես գիտեք, ես նույնպես Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Այնտեղ բազմակողմ ձևաչափում, իսկ հետո Հայաստանի ղեկավարության հետ հանդիպմանը եղան նաև կոլեկտիվ քննարկում պահանջող մի քանի հարցեր։ Եկեք այդ մասին էլ խոսենք»,- ասել է Պուտինը։

Երևանում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Back to top button