

Ստոկհոլմում ՀՀ դեսպանությունում կայացել է «Armeniska Sagor» հեքիաթների ժողովածուի շնորհանդեսը:
«Շվեդիայի հայուհիներ» միության նախաձեռնությամբ և դեսպանության հովանու ներքո հրատարակված այս ժողովածուն հայկական հայտնի հեքիաթների շվեդերեն թարգմանությունն է, որն իրականացվել է Շվեդիայի հայ համայնքի մանուկների ակտիվ ներգրավմամբ։
Միջոցառմանը ներկա են գտնվել Շվեդիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև շվեդ հյուրեր։
«Armeniska Sagor» հեքիաթների ժողովածուն արդեն իսկ հասանելի է ինչպես Շվեդիայի տարբեր գրադարաններում, այնպես էլ մի շարք գրախանութներում։