ԿարևորՔաղաքական

Ռուսաստանում բանակցություններ Ալիևի և Փաշինյանի միջև առաջիկայում նախատեսված չեն. Պեսկով

Մոսկվան շարունակում է աջակցել Բաքվին և Երևանին հակամարտության կարգավորման հարցում, սակայն մոտ ապագայում Ռուսաստանում բանակցություններ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսված չեն, ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է, այլև Ռուսաստանը մշտապես հայտարարում է իր աշխատանքի շարունակության մասին՝ աջակցելու երկու երկրներին իրավիճակի կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հարթակ տրամադրել երկու առաջնորդների բանակցությունների համար։

Սակայն, ըստ նրա, Ռուսաստանում դեռ նման հանդիպում նախատեսված չէ։ «Կարճաժամկետ հեռանկարում՝ ոչ»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Ալիևը հայտնել էր, որ Փաշինյանի հետ իրենց հաջորդ հանդիպումը պետք է կայանար Բրյուսելում դեկտեմբերի 7-ին, սակայն, վկայակոչելով իր օգնականին, հավելել էր․ «Հայաստանի վարչապետը ցանկանում է հանդիպել միայն այն դեպքում, եթե այնտեղ լինի [Ֆրանսիայի նախագահ] Էմանուել Մակրոնը»: Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ հանդիպումը նման պայմաններում չի կայանա՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիան բռնել է հակամարտության մասնակիցներից մեկի՝ Հայաստանի կողմը։

Back to top button