ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

«Ոսկե քլունգ» 2022․ օպերային երգիչը՝ խրամատում

Հայկ Մաթևոսյանը օպերային երգիչ է, սակայն վերջին ամիսներին նրան առավել հաճախ ոչ թե բեմում, այլ խրամատներում է հնարավոր գտնել։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանը նաև ՈՄԱ–ի կամավորներից է։

Մասնակցել է ապրիլյան և 44-օրյա պատերազմներին։ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ջերմուկի հարակից գյուղերում ինժեներական աշխատանքներն է համակարգում, նաև, իր ձևակերպմամբ, «աղանդավորի» նման անընդհատ կրկնում է՝ օր առաջ պետք է պարապել ու զինվել։

Մաթևոսյանի համոզմամբ՝ հայ երիտասարդները պետք է թուրքին լավ ճանաչեն, հենց այդ նպատակով Կեչուտի, Գնդևազի և Հերհերի պատանիներին որոշել է ծանոթացնել դպրոցական ծրագրից բացակայող գործերից մեկին՝ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» ստեղծագործությանը, որը, արտիստի կարծիքով, հայ ազատագրական պայքարի Աստվածաշունչն է։

Back to top button