ԿարևորՔաղաքական

Միրզոյանը Միխայել Զիբերթին ներկայացրել է խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները 

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Արարատ Միրզոյանը և Միխայել Զիբերթը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները:

Ընդգծվել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և ոչ կառուցողական քաղաքականությունը խաթարում են խաղաղության հաստատման ջանքերը, իսկ նոր էսկալացիայի հավանականությունը շարունակում է բարձր մնալ: Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Back to top button