ԿարևորՀասարակություն

Հայաստանը մասնակցում է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գործադիր խորհրդի 117-րդ նստաշրջանին

Այս օրերին Հայաստանը Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում մասնակցում է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գործադիր խորհրդի 117-րդ նստաշրջանին։

Նիստի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, ներկայացվել է Գլխավոր քարտուղարի հաշվետվությունը միջազգային զբոսաշրջության ներկայիս միտումների, Կազմակերպության ֆինանսական իրավիճակի և աշխատանքային ծրագրի իրականացման, մարդկային ռեսուրսների վերաբերյալ։

Ներկայացվել է նաև «Զբոսաշրջությունն ապագայի համար վերանախագծելու» հարցերով աշխատանքային խմբի ձևավորման առաջարկը։

Նիստի ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը մասնակցել է օրակարգային հարցերի շուրջ բանակցություններին, հանդես եկել ելույթով։

Ելույթի ընթացքում Կոմիտեի նախագահը, հաշվի առնելով վերջին տարիների մարտահրավերները, խոսել է ռիսկերի նվազեցման և հետագա դժվարություններից մեր երկրները ապահովագրելու անհրաժեշտության մասին, հաստատել Հայաստանի՝ որպես ՄԱԿ ԶՀԿ Գործադիր խորհրդի անդամի մոտեցումը որոշումների կայացման գործընթացում առաջնորդվել Եվրոպայի տարածաշրջանի անդամ պետությունների՝ մեզ վստահված շահերով։

Նիստի շրջանակներում նաև կայացել է «ՓՄՁ-ներ-ը և տաղանդները. զբոսաշրջության փոխակերպումը» թեմայով բանավեճ։

Back to top button