Բիզնես բանաձև

Շոկոլադասերների սիրելի հումքը՝ կլիմայի փոփոխության զոհ․ «Բիզնես բանաձև»

Մոլորակի բնակչության կողմից սպառվող կակաոյի 25%-ն ապահովող Կոտ Դիվուարում շատացել են անձրևները:

Որպեսզի կակաոյի բույսը լավ պտուղ տա, անձրևներ պետք է տեղան աճի շրջափուլի կոնկրետ պահին։ Այժմ, սակայն, չափից շատ տեղումների պատճառով բերքը հաճախ բորբոսնում է:

Եղանակից շատ ավելի քիչ կախվածություն ունեցող արծաթի համար նույնպես սակավություն է կանխատեսվում:
Արծաթը պահանջված է դարձել էլեկտրամոբիլների արտադրությունում: Այժմ այդ հատվածին բաժին է ընկնում փափուկ և ճկուն մետաղի ընդհանուր պահանջարկի 5%-ը։ Արծաթի համաշխարհային սպառման 10%-ի պատասխանատուն արևային մարտկոց արտադրողներն են:

Տնտեսական հետընթացը՝ երկարատև և խորը, կլիմայի փոփոխության խնդիրն էլ՝ կարծրացող: Հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին կազմել է մոլորակի տնտեսությանը սպառնացող խնդիրների ցանկը: Նա ժամանակին ճշգրիտ կանխատեսել էր 2008թ.-ի համաշխարհային ճգնաժամը:

Back to top button