Հայագիտակ

Նկարիչ Ժիրայր Օրագյանի կյանքը ցավ էր․ «Հայագիտակ»

Տաղանդավոր նկարիչ Ժիրայր Օրագյանի կամ Ջերարդոն կարող է մրցել 20-րդ դարի լավագույն էքսպրեսիոնիստների հետ, սակայն նրա նկարները շատ են մռայլ։

Նրա հայրը, որը նշանավոր բժիշկ էր, զոհ գնաց Եղեռնին: Ֆրանսուհի մայրը տղային փախցրեց նախ Ֆրանսիա, ապա` Իտալիա։

Ժիրայրը շատ դժվար էր ապրում՝ օրվա հացի կարոտ, միշտ ցավերի մեջ և Եղեռնի ծանր ապրումները սրտում։ Որոշել էր, որ անպայման նկարիչ է դառնալու և դարձավ, բայց ֆաշիստական Իտալիայում ոչ մեկին չէին հետաքրքրում Ժիրայրի տխուր, մռայլ նկարները, նրան անգամ հորջորջեցին «մահվան նկարիչ»։

Մասնակցում էր ցուցահանդեսների, բայց նկարները չէին գնում։ Ժիրայրը շարունակում էր ապրել Մխիթարյան հայրերի խցերից մեկում ու քարշ էր տալիս իր կիսաքաղց գոյությունը։

Մահացավ հիվանդանոցում՝ մենակ։ Միայն որդին մեկ անգամ այցելեց նրան։ Հենց այդ ժամանակ էլ Օրագյանը աղերսեց իր բոլոր նկարներն ուղարկել Հայաստան, որտեղ էլ դրանք մինչ օրս գտնվում են։

Back to top button