15 րոպեն քիչ է

Հայկական ջազը կամ ջազը՝ Հայաստանում․ «15 րոպեն քիչ է»

Հայաստանում ջազ սկսել են կատարել 1920-ական թվականներից։ 1930-ական թվականներին հայտնվեցին համույթներ, որոնք նվագում էին հիմնականում ջազ երաժշտություն։

Դրանցից ամենահայտնի խումբը Ցոլակ Վարդազարյանի նվագախումբն էր, որը համերգային ելույթներ էր ունենում «Մոսկվա» կինոթատրոնում։

1950-60 -ական թվականներին Խորհրդային Հայաստանում ջազը լայն տարածում ստացավ։ Ողջ երկրում հայտնվում էին ջազային խմբեր։ Այդ ժամանակաշրջանում ճանաչում ստացան Լևոն Մալխասյանի ջազային քառյակը, Արմեն Թութունջյանը, Արթուր Աբրահամյանը և Ալեքսանդր Զախարյանը, որոնք հաճախ ելույթներ էին ունենում Երևանում, ինչպես և մասնակցում էին համամիութենական փառատոններին։

1980-ական թվականներին սովետական ջազի մեջ մեծ ճանաչում ուներ Տաթևիկ Հովհաննիսյանը։ Նա սկսել է ջազ երգել 11 տարեկանից հեռուստատեսության և ռադիոյի նվագախմբում, իսկ 17 տարեկանից որպես մեներգչուհի միացել է Կոնստանտին Օրբելյանի նվագախմբին։

Տարիներ շարունակ իրեն տրվում էր Խորհրդային Միության լավագույն ջազ-երգչուհու տիտղոսը։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստորներ Մարտին Վարդազարյանն ու Ռուբեն Մաթևոսյանը հասցնում են խոսել հայկական ջազի յուրահատուկ կատարողների մասին։

Back to top button