Էկոսֆերա

COP27-ի մասնակիցները պայմանավորվել են ստեղծել հիմնադրամ․ «Էկոսֆերա»

ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի մասնակիցները բուռն բանավեճի արդյունքում կարողացան համաձայնության գալ զարգացող երկրներին փոխհատուցելու գործիք ստեղծելու նախագծի շուրջ։

Նման հիմնադրամի ստեղծումը հսկայական ձեռքբերում է, 30 տարի շարունակ փոքր պետությունները, զարգացող երկրները փորձել են այս հարցը օրակարգ մտցնել։ Այսօր COP-27-ի այս համաձայնագիրը համատեղ ջանքերի արդյունք է։

Հիմնադրամի ստեղծման հարցը տասնամյակներ շարունակ հետաձգվում էր մի շարք զարգացած երկրների ճնշման պատճառով, սակայն այժմ դրան ընթացք է տրվել։ Ճիշտ է՝ գագաթնաժողովի արդյունքներով համաձայնագրի նախագիծն ինքնին չի ենթադրում հանածո վառելիքի մերժում։

Կոլինս Նզովու, Զամբիայի շրջակա միջավայրի նախարարն ասել է. «Ես շատ հուզված և գոհ եմ, 1.3 միլիարդ աֆրիկացիների համար սա շատ դրական արդյունք է։ Մենք շատ ոգևորված ենք, Եգիպտոսում կայացած հանդիպման հաջողությունը հիմնված էր օֆսեթ բանակցությունների արդյունքների վրա»։

Սակայն Եվրոպայում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և հանածո վառելիքի արտադրության աստիճանական դադարեցման ուղղությամբ լրացուցիչ ջանքերի հարցում առաջընթաց չկա։

Ամենաաղքատ երկրներին «կլիմայական վնասների» փոխհատուցման մեխանիզմների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը դեռ պետք է միաձայն հաստատվի գագաթնաժողովին մասնակցող գրեթե 200 երկրների կողմից։

Համաժողովը տեղի է ունեցել շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին։ Դրանց մասնակիցներն ասել են, որ եթե մարդկությունը ցանկանում է դադարեցնել կլիմայի անդառնալի փոփոխությունը, ապա անհրաժեշտ է արմատական միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ զգալիորեն նվազեցնել արտանետումները մթնոլորտ մինչև այս տասնամյակի ավարտը։

Back to top button