Հաջողության նոտա

Օպերայի մոգական աշխարհում․ Գագիկ Վարդանյանի «Հաջողության նոտան»

Գագիկ Վարդանյանը մեծացել է երաժիշտների ընտանիքում: Թեպետ ընտանիքի անդամները ժողովրդական, աշուղական երաժիշտներ են, նա ընտրել է դասական վոկալը:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մեներգիչ է։ Բազմաթիվ մրցույթների հաղթող է:

Միջազգային փորձը նրա համար շատ կարևոր է: Մի քանի տարի աշխատելով Գերմանիայում՝ վերադարձել է հայրենիք և շարունակում է իր գործունեությունն այստեղ՝ տանը: Կարևորում է շրջագայությունները, որոնց միջոցով արտիստը հնարավորություն է ունենում ծանոթանալ այլ երկրների մշակույթին ու հմտություններին: Կոմպոզիտորներից նա առանձնացնում է Մոցարտին:

Ասում է՝ կան կերպարներ, հատկապես Վերդիի ստեղծագործություններում, որոնք ցանկալի է կերտել ավելի հասուն տարիքում: Դրանցից մեկը Ռիգոլետոյի կերպարն է, որը ցանկանում է կերտել ապագայում։

Back to top button