ԿարևորՄիջազգային

Հրաձգություն՝ ԱՄՆ Վերջինիա նահանգի խանութներից մեկում․ կա 10 զոհ

ԱՄՆ Վիրջինիա նահանգում Walmart խանութում հրաձգության հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ, հայտնում է BBC-ն։

Տղամարդը, որը ենթադրաբա խանութի մենեջերն է, կրակ է բացել, այնուհետև ինքնասպան է եղել։

Չեսապիքի քաղաքապետարանը Թվիթերում գրել է, որ «ոստիկանությունը հաստատում է Walmart-ում տեղի ունեցած հրաձգության միջադեպը, որի հետևանքով զոհեր կան»:

Մանրամասները քիչ են, սակայն ոստիկանը հայտնել է 10 զոհի և բազմաթիվ վիրավորների մասին։ Դրդապատճառը դեռևս հայտնի չէ։

Back to top button