ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ-ում կոնսենսուս չկա Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիային արձագանքելու հարցում. Փաշինյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում չկա կոնսենսուս Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիային արձագանքելու հարցում, ինչը վնասում է այս կառույցի իմիջին, Երեւանում՝ ՀԱՊԿ խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությունը, այս շրջանը շատ հագեցած էր, մենք նշեցինք Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը»,- ​​ասել է նա։

«Չնայած հոբելյաններին՝ մեր տրամադրությունը հոբելյանական չէ»,- շարունակել է Փաշինյանը՝ նշելով, որ վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի ագրեսիային։

«Ցավալի է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողություններից, և փաստորեն մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքի հարցում։ Այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ իմիջին ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը»,- ընդգծել է նա։

Back to top button