ԿարևորՄշակույթ

Կինոյի տանը կցուցադրվի Կաննի կինոփառատոնի դափնեկիր «Տրտմության Եռանկյունի» ֆիլմը

Նոյեմբերի 26-ին, ժամը 19:30 Երևանի կինոյի տան մեծ դահլիճում տեղի կունենա տարվա գլխավոր ֆիլմերից մեկի` Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր` շվեդ նշանավոր ռեժիսոր՝ Ռուբեն Էսթլունդի «Տրտմության Եռանկյունի» ֆիլմի հատուկ ցուցադրությունը:

Ֆիլմը ցուցադրվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և ֆիլմի ԱՊՀ երկրների տարածքում իրավատեր CLUB TROPICANA ընկերության աջակցությամբ:

Մոդելներ Կառլը և Յայան անհոգ լողում են նորաձևության աշխարհում, իրենց սերը վայելում: Զույգին հրավիրում են շքեղ նավարկության, որին մասնակցում են  մի խումբ մեծահարուստներ՝ ռուս օլիգարխ, բրիտանացի զինավաճառներ ու մի իդիոսինկրատիկ և Մարքս մեջբերող նավապետ: Սկզբում բոլորը ինստագրամային տեսք ունեն: Բայց փոթորիկ է վրա հասնում և յոթ պորտիկից բաղկացած նավապետական ճաշի ժամանակ ուղևորներին տապալում է ծանր ծովային հիվանդությունը:

Նավարկությունը աղետալի ավարտ է ունենում: Կառլը և Յայան հայտնվում են անմարդաբնակ կղզում մի խումբ միլիարդատերերի և նավի հավաքարարներից մեկի հետ: Աստիճանակարգումը հանկարծ գլխիվայր է շուռ գալիս, քանի որ հավաքարարը միակ մարդն է, որ ձուկ բռնել գիտի:

Back to top button