Հայագիտակ

Հայկական ֆիլատելիայի 100 տարին․ «Հայագիտակ»

Ֆիլատելիստների հայկական ֆեդերացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանն ասում է. «Առաջին հանրապետությունը աղքատ էր, միջոցներ չուներ, վերցրեց ցարական նամականիշերը, մարեց մեր հայկական դրոշմակնիքով և սկսեց օգտագործել»։

Աստիճանաբար սկսեցին տպագրվել նաև հայկական դրոշմանիշեր, և անցյալ դարի 50-60-ական թվականներին ֆիլատելիան արդեն մեծ տարածում ստացավ։

«Ֆիլատելիան կարևոր գործառույթներ ունի։ Այն ծանոթացնում է տվյալ երկրի պատմությանը, բնությանը, մշակույթի գործիչներին»,- ասում է Մուսայելյանը։

Նախկինում, երբ մարդիկ իրար նամակներ էին գրում, նամականիշեր շատ-շատերն էին հավաքում։ Այսօր իրավիճակը փոխվել է։ Բայց ֆիլատելիստներն այսօր էլ հավաքվում են, նամականիշեր փոխանակում, շփվում իրար հետ։

Ֆեդերացիայի նախագահն ասում է` ֆիլատելիան այսօր աշխարհի ամենաեկամտաբեր` 20% շահույթ բերող ոլորտն է։

Back to top button