Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Տպավորություն է, թե մեր հասարակությունը եվրոպական երկրում է ապրում․ Նաղաշ Բաղդասարյան. «Կյանքին ասել այո՛»

Նաղաշ Բաղդասարյանը ծնվել է 1989 թվականին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում, 2000 թվականից ընտանիքով բնակություն են հաստատել Իսպանիայում։ 2006-ին վերադարձել է Երևան, ընդունվել ԵՊՀ Ռոմանոգերմանական ֆակուլտետ։ Ավարտելուց հետո կրկին մեկնել է Իսպանիա։

«Պարբերաբար գալիս էի Հայաստան, բոլոր արձակուրդներն անցկացնում էի այստեղ, բայց ինձ վերջնականորեն Հայաստան բերեց 44-օրյա պատերազմը»,- պատմում է Նաղաշը։ Պատերազմ էմեկնել «ՈՄԱ» կամավորական գումարտակի կազմում։ Եղել է հիմնականում Քարվաճառում, Կարմիր շուկայի հատվածում։ Մասնակցել է նաև սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններին։ Նաղաշի խոսքով՝ Ստեփանակերտի համար մենք բավարար հոգ չտարանք, եկավ Ջերմուկի ժամանակը։

2021 թվականի հոկտեմբերին ամուսնացավ մասնագիտությամբ ինժեներ-ծրագրավորող Անիի հետ, որը զբաղվում է նաև ասեղնագործությամբ, ազգային երգ ու պարով։ Նաղաշ Բաղդասարյանն աշխատում է ՏՏ ոլորտում առաջատարներից համարվող PicsArt ընկերությունում որպես համակարգերի կառավարիչ։

«Ազատազէն» հրաձգարանի համահիմնադիրներից է։ Այն ստեղծվեց պատերազմից հետո, տղաների այն համոզվածությունից, որ պատերազմը միայն կանոնավոր բանակի գործը չէ, հասարակությունը պետք է տիրապետի զենքի մշակույթին։ «Մեկ-մեկ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր հասարակությունը եվրոպական «թույն» երկրում է ապրում։ Թուրքերը մեզ «լավ» դասեր են տալիս, բայց մենք վատ աշակերտներ ենք, լավ չենք սովորում»,- ասում է Նաղաշը։

Back to top button