ԿարևորՄիջազգային

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 268-ի

Նոյեմբերի 21-ին Ինդոնեզիայում տեղի ունեցած 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 268-ի, հայտնել է Ինդոնեզիայի աղետների կառավարման ազգային գործակալությունը։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ ևս 151 մարդ անհետ կորած է համարվում։ Տարերքի ներգործության հետեւանքով տուժել է ավելի քան հազար մարդ։

Հաղորդվում է նաեւ, որ ավելի քան 7 հազար մարդ դեռ չի կարողանում վերադառնալ իրենց տները աղետի հետեւանքների պատճառով։

Back to top button