Մասնագիտություն

Հասարակագիտությունը ոչ թե պատասխաններ է տալիս, այլ մտածելու ձևեր առաջարկում․ «Մասնագիտություն»

Մարդն իր անձնական և հասարակական կյանքում հաճախ է առնչվում խնդիրների, որոնց լուծումները որոնելիս կարիք է զգում գիտելիքների, հմտությունների և արժեքային կողմնորոշիչների։ Անհիշելի ժամանակներից մարդը ձգտում է ճանաչելու ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ իրեն, և հասարակության զարգացման մակարդակը մեծապես կախված է, թե ինչպիսի անձնային որակներ ունեն տվյալ հասարակության անդամները։

Ժամանակակից աշխարհում չափազանց կարևոր է հասարակական կյանքի օրինաչափությունների մասին գիտելիքներ ունենալը։ Այդ գիտելիքների միջոցով միայն կարելի է հասկանալ ու բացատրել մեզ շրջապատող աշխարհը, կառուցել արտաքին աշխարհի մասին հիմնավոր ներքին պատկերացում և գտնել ներդաշնակություն։

Հասարակագիտություն. յուրահատուկ գիտություն, որն ուսումնասիրում է հասարակական հարաբերությունները, հասարակության մեջ առաջացած փոխհարաբերությունները, իրադարձությունները, մեզ շրջապատող ամեն ինչ՝ հաղորդակցություն, համագործակցություն, դիմացինին հասկանալու կարողություն, կոնֆլիկտներ լուծելու հմտություն, սոցիալական համերաշխություն, սոցիալական պատասխանատվություն, անձի հուզական հասունություն, ինքնաճանաչողություն:

«Հասարակություն» և «գիտություն» բառերն են կազմում հասարակագիտություն բառը. գիտություն հասարակության մասին, գիտությունների համալիր, որի նպատակն է ձևավորելու հիմնարար արժեքներ կրող, հուզական հասունություն դրսևորող, կշռադատող, մարդու և հասարակության հիմնահարցերը գիտականորեն ընկալող, հետազոտող և մեկնաբանող, ճանաչողական, սոցիալական և անհատական կարողությունների ու հմտությունների տիրապետող, ազգային և համամարդկային հիմնախնդիրներին իրազեկ, ազգային ու համամարդկային արժեքներ կրող, ժողովրդավարական և կայուն զարգացման արժեհամակարգով առաջնորդվող, սոցիալապես ակտիվ և պատասխանատու քաղաքացի։

Ի տարբերություն բազմաթիվ այլ գիտությունների՝ հասարակագիտությունը չունի պատրաստի պատասխաններ, այլ տալիս է մտածելու ձևեր և մոտեցումներ, որոնց կիրառման արդյունքում ձևավորվում է սեփական արժեքային համակարգն ու աշխարհայացքը։

Զրույց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի հասարակագիտության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Սուքիասյանի հետ։

Back to top button