Հայկական հարց

Երիտթուրքերի Սալոնիկի կենտրոնական բաժանմունքը չկատարեց ՀՅԴ-ին տված խոստումը․ «Հայկական հարց»

1902-ի կոնգրեսից հետո երիտթուրքական շարժումն ընդլայնվեց։ Նրանց կոմիտեի ներսում 1905-ից հետո հատկապես ակտիվ էին գործում դոկտորներ Մեհմեդ Նազըմ բեյը և Բեհա Էդ Դին Շաքիրը։

1907-ի դեկտեմբերին Փարիզում տեղի ունեցավ օսմանյան լիբերալների երկրորդ համաժողովը։ Այն նախագահում էին Ահմեդ Րիզան, Սապահ Էդ Դինը և Խաչատուր Մալումյանը։ Հայ քաղաքական ուժերից մասնակցում էր միայն ՀՅԴ-ն։ Այն նախապես որոշակի համաձայնության էր եկել Ահմեդ Րիզայի հետ հայկական բարենորոգումների սահմանափակ ծրագրի առնչությամբ։

Այդ համաձայնությունը մնաց թղթի վրա, քանի որ մերժվեց երիտթուրքերի ուժային կենտրոնի վերածված Սալոնիկի բաժանմունքի կողմից։

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը։ «Երիտթուրքերը և Հայկական հարցը»՝ մաս 2-րդ։

Back to top button