Խոշորացույց

Հո՞ երթանք կամ ապակողմնորոշված կողնորոշումների ժամանակը. «Խոշորացույց»

2000- ականների սկզբին միջազգային կառույցները մեծ հետազոտություն են ձեռնարկում` պարզելու համար, թե հարավկովկասյան երկրներն  ինչ են ուզում եւ ինչ նպատակներ են դրել իրենց առաջ։ Վրաստանում նրանց ասում են, որ իրենք ընտրել են Եվրամիությանն անդամակցելու ճանապարհը եւ այդ նպատակին հասնելու համար պետք է անեն այս կամ այն քայլը։ Ադրբեջանում նշում են, որ իրենց նպատակը հողերի վերադարձն ու վրեժխնդրությունն է։ Հայաստանում միջազգային կառույցների համար աշխատող սոցիոլոգները չեն կարողանում պարզել, թե որն է բոլորին միավորող նպատակը։

«Եթե մեծ նպատակ չկա, որ մեզ միավորելու է, ապա ինչպե՞ս ենք ապրելու. կամ մեր առընթեր հոգսերով, կամ սեփական խնդիրները լուծելով»,- արդեն ներկայի մասին խոսելով` ասում է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արման Ղարագուլյանը։

Նա շեշտում է, որ մարդը խոսում է կողմնորոշման մասին, երբ ապակողմնորոշված է։ Իսկ առաջին հարցն այն է, թե այսպես կամ այնպես «կողմնորոշվում ենք, որ ի՞նչ լինի»։ Եթե չկա «ինչ լինի»-ն` նպատակը, ապա մարդը չի գնա զոհողությունների։

2020 թվականը իր հետ նոր չափումներ է բերել, նոր հարցեր առաջադրել, որոնց հիմքում ֆիզիկական անվտանգության ապահովումն է։ Ըստ փիլիսոփայի` այս առաջնային հայեցակարգի տակ մենք փորձում ենք «սղացնել» պատմական հեռանկարի որոշակիացման խնդիրը։ Այնինչ` անցումային հասարակություններում ցանկացած ընտրություն պատմական հեռանկարի որոշակիացման ընտրություն է, նաեւ ներքին քաղաքակրթական ընտրություն։

Ըստ նրա, որպեսզի հասկանանք, թե ինչ ենք ուզում, պետք է նստենք եւ խոսենք իրար հետ, հաղթահարենք ներհասարակական հակասությունները։Ինչ կլինի կողմնորոշումների այս պայքարում, եթե այն հանգուցալուծում չստանա,

  • Ինչ կլինի կողմնորոշումների այս պայքարում, եթե այն հանգուցալուծում չստանա։
  • Ինչ կլինի, եթե աշխարհաքաղաքական պայքարի արդյունքում ոչ թե ընտրենք, այլ մեզ պարտադրվի ընտրություն։
  • Ինչ կլինի, եթե մենք փորձենք մեզ նետված մարտահրավերները դիմագրավենք` շրջանցելով արտաքին կողմնորոշումները։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Կողմնորոշումների պայքարը հայ հասարակության մեջ. այս թեմայի շուրջ ենք զրուցել փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արման Ղարագուլյանի հետ։ 

Back to top button