ԿարևորՄիջազգային

Ղազախստանը նախագահ է ընտրում

Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են եւ ամբողջ երկրում բացվել են ընտրատեղամասերը ճեպազրույցում ասել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Մուխթար Երմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Աստանայի ժամանակով առավոտյան ժամը 7-ին Ղազախստանի շրջանների մեծ մասում սկսվել է քվեարկությունը, իսկ մեկ ժամ անց նաեւ երկրի արեւմտյան շրջաններում՝ Արեւմտյան Ղազախստանում, Ատիրաուում, Ակտոբեում, Կիզիլորդայի եւ Մանգիստաուի շրջաններում։ Երեք ժամվա ըթացքում մասնակցությունը կազմել է 23,37 տոկոս:

Երկրի հիմնական տարածքում քվեարկությունը կավարտվի Աստանայի ժամանակով ժամը 20-ին, իսկ դրանից մեկ ժամ անց՝ արեւմտյան շրջաններում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է վեց թեկնածուի. գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւից բացի, «Ամանաթ» արհմիությունների միությունից տնտեսագետ Մեիրամ Կաժիկենը, «Աույլ» կուսակցությունից հանրապետության ֆերմերների ասոցիացիայի ղեկավար Ժիգուլի Դաիրաբաևը, ընդդիմադիր Ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ ​​ Նուրլան Աուեսբաեւը, իրավապաշտպան, «Ղազախ մայրեր՝ ավանդույթների ճանապարհ» ասոցիացիայից Սալթանաթ Տուրսինբեկովան եւ հասարակական գործիչ Կարակաթ Աբդենը, որն առաջադրվել է Պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողների ազգային դաշինքի կողմից

Back to top button