Հայկական հարց

Երիտթուրքերը Հայոց ցեղասպանությունն իրագործած պետական վերնախավի ներկայացուցիչներ էին․ «Հայկական հարց»

1876-ին Օսմանյան Թուրքիայում ընդունված Սահմանադրությունն օրենքով ամրագրում էր բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը։ Դա այդպես էլ կյանքի չի կոչվում մի երկրում, որտեղ օսմանիզմն էր քարոզվում։

1889-ին հիմնվում է «Օսմանյան միության ընկերությունը», որի անդամներին անվանում էին երիտթուրքեր։ 1895-ին, երբ կայսրության մայրաքաղաքում հայերը բողոքի ցույցեր էին կազմակերպում՝ ընդդեմ հայկական ջարդերի, այդ կազմակերպությունը տարածում է իր մանիֆեստը, որը ստորագրված էր արդեն նոր անունով՝ «Օսմանյան միություն և առաջադիմություն» կոմիտե։

Տարիներ անց երիտթուրքերը դառնում են Հայոց ցեղասպանության որոշումն ընդունած և իրագործած պետական վերնախավի ներկայացուցիչներ։

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը։ «Երիտթուրքերը և Հայկական հարցը»՝ մաս 1-ին։

Back to top button