ԿարևորՀասարակություն

Պատմական թռիչք․ հայ աշակերտների նախագծած սարքը ուղարկվեց տիեզերք (տեսանյութ)

Այսօր՝ նոյմեբերի 18-ին, Հնդկաստանից Skyroot Aerospace կազմակերպության ենթածրային հրթիռով բաց տիեզերք է ուղարկվել «Այբ» դպրոցի աշակերտների նախագծած սարքը՝ (payload)։

«Այբ»-ի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի աշակերտների նախագծած 197 գրամանոց սարքը (payload) տեղադրվել է ենթաուղեծրային հրթիռում և բաց թողվել տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն հատել է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։ Սարքը տիեզերքում մնացել է 2-3 րոպե և այդ ընթացքում տվյալներ է հավաքել հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և օզոնի կոնցենտրացիայի մասին։

Վերջին երկու չափումները կատարող տվիչները նախատեսվել և առաջարկվել են AYAS (Armenian Youth Aerospace Society) թիմի կողմից և ավելացվել են այդ թիմի հետ համագործակցության արդյունքում։ Նախատեսված չափումներն իրականացնելուց հետո սարքը հրթիռի հետ միասին հետ է ընկել։

Սարքը ինժեներական ակումբի 2021-2022 ուսումնական տարվա նախագծի արդյունքն է։ «Այբ» դպրոցի Ad Astra թիմի անդամներն են այժմ շրջանավարտներ Անդրե Վարդանյանը, Էլինա Մելքոնյանը, Հայկ Փիլիպոսյանը և 12-րդ դասարանցի Դավիթ Վանյանը, մենտորներն են ինժեներեկական ակումբի ղեկավարներն են Վազգեն Գաբրիելյանը և «Այբ»-ի շրջանավարտ  Ռուբեն Քերոբյանը։

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի Ad Astra թիմը դարձել էր 2022 թ. Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթի հաղթող։ «Այբ»-ի աշակերտների նախագծած սարքը ուղարկվել է տիեզերք որպես մրցույթի հաղթող։

Back to top button