15 րոպեն քիչ է

Կոլեկցիոների «հիվանդությամբ տառապող» դաշնակահարը. «15 րոպեն քիչ է»

Նա ոչ միայն դաշնակահար է ու մանկավարժ, նաև հեղինակ է դաշնամուրի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ գրքերի, հուշերի և էսսեների, հրապարակախոսական հոդվածների։
Դրանցից են «Իմ Մինասը», «Հեռու և մոտ անցյալից» և «Այդ Իգիթյանը»։

Բայց այս ամենից զատ նա նաև հայտնի կոլեկցիոներ է։
Ունի պատկերազարդ փայտե, կավե, ապակե և մետաղե ձվերի հավաքածու, որտեղ հավաքված են միայն հեղինակային գործեր՝ Մարտիրոս Սարյան, Հենրիկ Սիրավյան, Մինաս Ավետիսյան, Ռուդոլֆ Խաչատրյան, Հարություն Կալենց, Վալենտին Պոդպոմոգով, Հարություն Մինասյան, Յուրի Սիմոնյան, Էդուարդ Ղազարյան, Սուրեն Ստեփանյան, Հենրի Էլիբեկյան, Էդուարդ Արևշատյան, Ռաֆայել Ադալյան։

«Կոլեկցիոներն ամենաանկուշտ մարդն է։ Հարյուր հատ ունի, ուզում է հարյուր մեկն ունենա, քսան հազար հատ ունի, քսան հազար մեկ հատ է ուզում ունենալ։ Դա հիվանդություն է։ Ես շատ ուրախ եմ, որ տառապում եմ այդ հիվանդությամբ»,- իր մասին այսպես է ասել Յակով Զարգարյանը։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել դաշնակահար ու կոլեկցիոներ Յակով Զարգարյանի մասին։

Back to top button