Հաջողության նոտա

Հաջողությունն անցած ճանապարհն է․ ԲԿՄԱ–ի տնօրեն Գագիկ Աղբալյանի «Հաջողության նոտան»

Թեպետ ավարտել է ԵՊՀ-ի բնապահպանական ֆակուլտետն ու ԵՊԿ դասական վոկալի բաժինը, երկար տարիներ զբաղվել է լրագրությամբ և ոչ միայն: Նրա համար կարևոր չէ պաշտոն կամ աշխատանք ունենալը, կարևոր է անցած ճանապարհը, որը տանում է հաջողության:

Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) տնօրեն Գագիկ Աղբալյանը չի սիրում իր կյանքի ճանապարհին կանգնել ու մնալ տեղում, նա միշտ առաջ է շարժվում:

Կարծում է՝ հաջողությունը համընդհանուր միջավայրն է, որ մյուսների հաջողության ճանապարհն է հարթում: Նա փնտրում է դժվարություններ, քանի որ առանց դժվարությունների և հոգևոր փնտրտուքների ու պատասխանների դժվար կլինի խոսել անձի աճի մասին:

Նա անդադար սովորում ու կատարելագործվում է։ Վստահ է՝ խաղաղության հնարավոր է հասնել կրթությամբ:

«Կյանքդ վստահիր տիեզերքին, և ամեն ինչ լավ կլինի». այս սկզբունքով է առաջնորդվում, քանի որ նրա համար կարևոր է հոգին, նախընտրում է առաջնորդվել սրտով, համարում է, որ շատ հուզական մարդ է: Նրա համար ժամանակը տրված հնարավորություն է, որը չի կարելի վատնել: Հաճախ է հետ նայում, որպեսզի չմոռանա, թե որ կետից է սկսել, բայց ապրում է ներկայով և նայում դեպի ապագան:

Back to top button