Մասնագիտություն

Ջութակի կախարդական ուժը․ «Մասնագիտություն»

Աշխարհի ամենաքնքուշ, կատարյալ, նուրբ և շքեղ երաժշտական գործիքը՝ ջութակը, մեծ դեր խաղաց երաժշտական արվեստի պատմության մեջ, գործեց հրաշքներ՝ հայտնվելով վիրտուոզ կատարողների ձեռքին, հմայեց և ապշեցրեց ունկնդրին՝ իր կախարդական և մեղեդային հնչյուններով։

Բացառիկ հնչերանգի, կատարողական հսկայական հնարավորությունների, նրբերանգներով հարուստ ձայնի և անզուգական այլ հատկանիշների շնորհիվ ջութակը դարձավ անփոխարինելի նվագարան՝ համարվելով երաժշտական նվագարանների թագուհին և աշխարհին թողեց մեղեդիների հսկայական ժառանգություն։

Մեծ է ջութակի կախարդական ուժը. մոգական հնչյունները կարող են փոխանցել կոմպոզիտորի ողջ մտքերը, հույզերը, զգացմունքները։ Դյութիչ ու անչափ զգայուն նվագարանի՝ ջութակի հայտնագործումը շրջադարձային էր, երկարատև ու բարդ գործընթացների արդյունք, որն անջնջելի հետք թողեց համաշխարհային մշակույթի պատմության մեջ։

Ջութակահար դառնալու երազանքի ամենակարևոր նախապայմանը, թերևս, ստեղծագործական տաղանդն է, ակադեմիական կրթությունը, անմնացորդ աշխատասիրությունը, նվիրումն ու սերը մարդկության համընդհանուր լեզվի՝ երաժշտության հանդեպ։

Զրույց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի երաժշտության մանկավարժության ամբիոնի դոցենտ Յուրիկ Ավետիսյանի հետ:

Back to top button